Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ժպտացող հոգիներ

Ժպտացող հոգիներ
02.05.2024 | 00:52

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 2

Հաղթահարել ձախորդ պարագաները, նշանակում է հաղթահարել սեփական անձը: Ինձ հետևել ցանկացող աշակերտներին ասացի.
«Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:
Շատ բան կատարելու համար պետք է, որ դուք շատ բան լինեք: Կատարելը, անելը, պետք է սոսկ անգիտակից արտահայտությունը լինի ձեր եղածի:
Մի՛ վախեցեք, ամեն ինչ կարգին է:
Օրը թող համեմված լինի` ինձ ուղղված փոքրիկ աղոթքներով, Ինձ փնտրելու կարճ պահերով:
Թող հոգին ժպտա իր սիրելիին:
Մարդիկ Աստծուն կոչում են` իբրև առաջին պատճառ:
Այս ճշմարիտ է:
Նայեք Նրան իբրև առաջին պատճառն ամեն մի ճառագայթի, արևամուտը ցոլացնող յուրաքանչյուր գույնի, ջրերի վրա վետվետող ամեն մի գեղեցիկ հաճույքի:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ